Բացահայտվել է հանցագործություն. կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է


Բացահայտվել է հանցագործություն. կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է
Նոյեմբեր 21 20:01 2024

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։

 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

 

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։