Ցավում եմ, որ երկրի ղեկավարը չի տիրապետում, թե գյուղատնտեսության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)


Ցավում եմ, որ երկրի ղեկավարը չի տիրապետում, թե գյուղատնտեսության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 16 22:07 2026

Ցավում եմ, որ 30% գյուղական բնակչություն ունեցող երկրի ղեկավարը չի տիրապետում, թե իր երկրում գյուղատնտեսության նման կարևոր ու ռազմավարական նշանակության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շեշտեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Ի գիտություն՝ տեղեկացնեմ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։

Կիսամյակային տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում այդ անկումը կազմել է 12%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշեց նա։