Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց


Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց
Նոյեմբեր 19 19:44 2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով միակ մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել մեղադրյալի խափանման միջոց կալանքը։

Թորգոմ Ասատրյանը կշարունակի մնալ կալանավորված։ 

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնագիրը։