ՀՀ նախագահը ստորագրեց Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը


ՀՀ նախագահը ստորագրեց Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը
Նոյեմբեր 19 13:27 2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

 

Վահե Ղազարյանին ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»։

 

Մեկ այլ հրամանագրով՝

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

 

Գնել Սանոսյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»։