Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար


Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
Նոյեմբեր 19 10:50 2024

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։ Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում։