Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի


Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի
Նոյեմբեր 18 17:24 2024

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

 

«Կհասնի՞ արդյունքի.

 

Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է:

 

Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին.

 

Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:

 

Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու.

 

Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:

 

Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը.

 

Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»