Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ)


Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ)
Նոյեմբեր 18 15:41 2024

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Գնել Սանոսյանի պաշտոնանկության տեղեկության հաստատվելուն պես, վաղ առավոտյան աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ նրա խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը։

Ըստ լրատվամիջոցի, Մելքոնյանը նախկինում եղել է Վարդենիսի քաղաքապետը։ Ազատման դիմումի մասին լուրը Մելքոնյանը հաստատել է։

«Նկատենք, որ հայեցողական պաշտոններում աշխատող անձինք՝ խորհրդականներ, օգնականներ, խոսնակներ, որպես կանոն, հեռանում են առաջին դեմքի հետ։ Այնպես որ, մյուս գերատեսչություններում էլ այս օրերին մեծ թվով ազատվողներ կլինեն»,-գրում է «Հրապարակ»-ը։