ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցնում՝ չենք կարող ասել, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։
«Ո՛չ, չեք կարող, կարող եք արձանագրել, որ հեղափոխությունը շարունակում է իր ընթացքը, ինչպես շարունակում էր սրանից առաջ ու կշարունակի սրանցի հետո»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ալեքսանյանը։
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից տրված քվեով իր ստացած մանդատն իրագործում է։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հավելեց, որ ոչ մի պաշտոնյա հավերժ չի կարող լինել նույն պաշտոնին։
«Տրամաբանական է, որ պաշտոնյաները կարող են փոփոխվել, նորմալ, բնական պրոցես է, որևէ մեկը որևէ բան այս դեպքում չի խժռում»,- նշեց նա։