Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՀՀ ՆԳՆ-ն այս խորագրով իրազեկման արշավ է իրականացնում։
«Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը՝ տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ:
Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։ Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ»,- հայտնում են ՆԳՆ-ից։