Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված:
Այս մասին դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:
«Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ միացված եմ թթվածնի ապարատին:
ՈՒզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը՝ դա ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ:
Սերն ու բարությունը ցանելիս, նույն պտուղներն ես վայելում... Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր»,- գրել է դերասանուհին: