Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ Հայկի սիրտը դադարեց բաբախել


Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ Հայկի սիրտը դադարեց բաբախել
Նոյեմբեր 9 22:34 2024

44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը գրում է.

«4 տարի է, ինչ իմ արեգակ եղբայրը անմահացավ...Հոկտեմբերի 14-ին Հայկն իր հզոր մարտկոցի հետ միասին, Տավուշի մարզի Մեհրաբ զորամասից տեղափոխվեցին Արցախ ու օր ու գիշեր կատաղի մարտեր տվեցին թշնամու դեմ: Հոկտեմբերի 29-ին, թշնամու անօդաչու թռչող սարքից Հայկս վիրավորվեց ու կրկին պայքարեց իր կյանքի համար՝ բայց արդեն հոսպիտալում: Ու Նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ՝ սիրտը դադարեց բաբախել.. այդպես էլ չտեսնելով Արցախը հանձնված ու դավաճանված...

Հավերժ փառք քեզ, իմ անմեղ եղբայր, անվախ, անպարտելի, հզորագույն Հայկս.. հրեշտակ դարձած լույսս...»։