Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, նույն վարչության բաժնի պետեր Գոռ Մանուկյանը, Հրաչ Միրոյանը ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետ Սամվել Ասրյանը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։
Ոստիկանները հիվանդանոցից ժամանում են դեպքի վայր, որտեղ ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրբ կայքում։