ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արթիկ ՔԿՀ-ում կալանավորը նոյեմբերի 4-ին, ժամը 14։10-ին, փորձել է ինքնասպանություն գործել՝ սավանով խցի առաստաղի լուսամուտի ճաղերից կախվելու միջոցով։
Ինքնասպանության փորձը կանխվել է։
Ըստ լրատվամիջոցի՝ կալանավորն ասել է, որ ինքը կալանավայրի կյանքի և իր կարգավիճակի հետ չի կարողանում համակերպվել, դրա համար է ինքնասպանության փորձ արել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինս 39 տարեկան է, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում