Քիչ առաջ SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ 36-ամյա Մարիաննա Մխիթարյանը և իր զայրույթն էր արտահայտում այն հարցի շուրջ, որ իր ամուսնուն՝ Երևանի բնակիչ 33-ամյա Գոռ Իսրայելյանին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները հրավիրել են բաժին, ձերբակալել ու տեղափոխել Արաբկիրի քննչական բաժին։
Մարիաննան մասնավորապես նշեց․ «Այս տարվա ապրիլի 5-ին Չարբախում տեղի ունեցած կրակոցների մեջ անհիմն մեղադրում են նաև իմ ամուսնուն, այն ինչ մենք ապրում ենք Կոմիտասում և ինքը այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչ որ վկա է հայտնվել Կարպիս Կարապետյան անուն, ազգանունով ու ասել, որ Գոռն է կրակել, այն ինչ այդ պահին մենք մեր տանը հաց էինք ուտում ու զանգեցին ասեցին, որ Չարբախում նման դեպքեր են եղել։ Կարող են անգամ հեռախոսազրույցների ձայնագրությունները հանեն, տեղորոշման համակարգով (GPS) նայեն ու տեսնեն, որ այդ օրը երեկոյան ամուսինս եղել է իր տանը՝ Կոմիտասում և ընդհանրապես կապ չունի։ Այսօր զանգեցին քննչականից ու ասեցին, որի մի երկու բան խոսենք, ամուսինս էլ գնաց էն հույսով, որ իր մասով գործը կփակվի և իր անունը դուրս կգա այդ շարքից, քանի որ ինքը կապ չունի։ Այնինչ գնաց, 72 ժամով ձերբակալեցին ու տեղափոխեցին այլ քննչական բաժին։
Այդ միջադեպին մոտ 20 հոգու անուն է շրջանառվում, բայց այս պահին միայն իմ ամուսնուն են ձերբակալել։ Իսկ ու՞ր է արդարությունը, ինչո՞ւ հենց իրեն ձերբակալեցին։ Չէ որ ինքը կապ չունի այդ դեպքերի հետ»։
Հեռախոսազրույցին միացավ նաև Գոռի մայրը՝ Երևանի բնակիչ Անժելա Մանուչարյանը, ով ասաց․ «Իրավապահ մարմինները ընկել են իմ ընտանիքի հետևից, քանի որ հարգանքով, պատվով ապրում ենք։ Տղայիս անհիմն մեղադրանքներ առաջադրեցին, այն ինչ նա այդ օրը եղել է իր տանը՝ Կոմիտասում։ Մի թե այդ մի վկայի ասածը, ում մասին բացի անուն, ազգանունից այլ տեղեկություն չկա, հիմք է ձերբակալելու համար։ Հորինված մարդ է այդ վկան, որպեսզի տղայիս ձերբակալեն»։
Վերջում նրանք խնդրեցին ու պահանջեցին իրավապահ մարմինների, ՀՀ Քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ղեկավար կազմի ուշադրությունն ու հետևողականությունը նշված խնդրին, քանի որ ըստ իրենց ձերբակալությունը ոչ իրավաչափ է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։