Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճկռող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ կամ որ արդեն ավելի ճիշտ կլինի ասել՝ սթեյք առ սթեյք, նրանց ցոփ ու շվայտ կյանքը, վոյաժները, լեքսուսներն ու հերմեսները: Նրանց ի ցույց դներ, որ իշխանության համար իրենք շատ վաղուց ոչ միայն այլևս հպարտ չեն, այլ հաջողակ էլ չեն: Ուղղակի տուգանքի ու խաբելու մատերիալ են: Հաջողակ չեն, քանի որ չունեն 1 մլն. դրամ, որ համարվեն այդպիսին ու մասնակցեն այդ բարձրաշխարհիկ ընթրիքներին ու իմանան ինչ համ ունի կոբե բիֆն ու արքայական կարմիր ծովախեցգետինը:

Ու ամենամեծ պարադոքսն այն է, որ իշխանության հենարանը շարունակում են մնալ հենց այդ մարդիկ՝ աղքատ ու դիփ խաբված: Հիմնականում գյուղաբնակ: Մարդիկ, որոնք իրենց երեխաների արյունով, իրենց դառը ճակատագրով ու այսօրվա անապահով կյանքով են փոխհատուցում իշխանության դավաճանությունն ու տգիտությունը, չհիմնավորված հավատը նրանց հանդեպ:»