Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ


Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ
Մարտ 18 23:18 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

 

«Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։

 

Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։

 

Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։

 

Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ը ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։

 

Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ։

 

Կից կադրերում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտակայքում հասցված հարվածների պատկերներն են»։