Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Երկրորդին թույլ չեն տալիս մեկնել Վրաստան ու մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատապարտել է այս փաստը՝ նշելով.
«Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։
Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։
Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ։
Ցավակցություններս բարեկամ Վրաստանին՝ հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ»։










