Գայլերի հшրձակում՝ Նորատուսում


Գայլերի հшրձակում՝ Նորատուսում
Նոյեմբեր 1 19:42 2024

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը մտել է անասնագոմ և տեսել, որ մոտ 30 գառ պակասում է, դրսում հայտնաբերել է 4-ին՝ սատկած:

Shamshyan.com-ին նա հայտնել է, որ գոմից մի քանի կմ հեռավորության վրա ավելի քան 20 վիրավոր գառ էլ հայտնաբերել են գազալցակայանի աշխատակիցները, իսկ 28 գլուխ գառ անհետացել է։