Գիտնականները հայտնաբերել են ճնշումն իջեցնելու անսովոր միջոց


Գիտնականները հայտնաբերել են ճնշումն իջեցնելու անսովոր միջոց
Հոկտեմբեր 31 23:49 2024

ԱՄՆ Յուտա նահանգի Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները արյան ճնշումն իջեցնելու անսովոր միջոց են գտել: Խոսքը շոգեբաղնիքում ջերմային թերապիայի մասին է, այն օգնում է լուծել միջին տարիքի մարդկանց ճնշման հետ կապված խնդիրները, գրում է «Газета.Ru»-ն:

Մասնագետները նախատեսում են իրենց աշխատանքը ներկայացնել ֆիզիոլոգիայի ամերիկյան գագաթնաժողովում: Ուսումնասիրությունն ինքնին հիմնված է Ֆինլանդիայի գիտնականների արդյունքների վրա: Վերջիններս պարզել են, որ առնվազն 19 րոպե շոգեբաղնիք հաճախող մարդիկ ավելի քիչ են հակված սրտի հիվանդությունների զարգացմանը, քան նրանք, ովքեր դա չեն արել:

Ամերիկացի մասնագետների հետազոտությանը մասնակցել են 18-ից 30 տարեկան տասը տղամարդ և կին, ինչպես նաև 50-ից 64 տարեկան ութ տղամարդ և կին։ Մասնակիցները 20 րոպե տևողությամբ երկու սեանս են անցկացրել սաունայում։

Գիտնականների խոսքով՝ մասնակիցների շրջանում ոչ մի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել։ Բոլոր մարդկանց մոտ արյան ճնշումը նվազել է։ Բացի այդ, սաունա մեկ այցելության ֆիզիոլոգիական արձագանքը նույնն էր երիտասարդների և տարեցների մոտ: