Հայաստանն իր ափսոսանքն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցածի կապակցությամբ․ ԱԳՆ


Հայաստանն իր ափսոսանքն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցածի կապակցությամբ․ ԱԳՆ
Հոկտեմբեր 30 19:46 2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ․

«Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։