Յուրաքանչյուր տարի գրեթե 257 մլն դրամի չափով վճար ենք կատարում: Այս ծախսի արդյունավետությունն եմ ուզում հասկանալ. որքանո՞վ է արդարացված նման ծախս կատարել բյուջեի հաշվին:
Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Հարությունյանը նշեց, որ դա նախատեսված է Հայաստանի միջազգային պարտավորություններով է և ամեն տարի տրվում է, ենթադրաբար 90-ականներից սկսած:
«Այստեղ մենք շատ «խաղալու» տեղ չունենք, բայց ուզում եմ ասել, որ բյուջեի վերջին քննարկումների ժամանակ, երբ ապարատի ծախսերի կրճատման և արդյունավետության մասին էինք խոսում, անդրադարձել ենք նաև «ՄԻՐ»-ին: Իհարկե, այս պահին ուսումնասիրություն չունենք, բայց պատրաստվում ենք այդ քննարկումներն ունենալ՝ հասկանալու համար, թե տրվող գումարը, որը փոքր չէ, որքանով է արդյունավետ ծախսվում:
Մի քանի տեղեկանքներ ես ստացել եմ, մեր գործընկերները տարբեր գերատեսչությւններից ասում են, որ վերջին շրջանում ակտիվություն կա և պետական համակարգի հետ համագործակցության ավելի լայն սպեկտոր է բացվել, բայց դա պետք է գնահատել: Այս պահին չեմ կարող որևէ այլ ցուցանիշ ասել»,- ասաց նա: