Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին


Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հոկտեմբեր 22 13:49 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

 

Բաղդասարյանը նշեց, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին:

 

Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»:

 

Հիշեցնենք, որ Կազանում այսօր մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը։

 

Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։