Այսօր` սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «BYD» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։










