Այսօր հավաքական մեղավորության հիմք է դրվում


Այսօր հավաքական մեղավորության հիմք է դրվում
Հոկտեմբեր 22 13:26 2024

Այս ընթացակարգով հաստատվեց այն հակապետական արարքը, որի մասին մենք նախազգուշացրել էինք և որի պատճառով դուրս ենք եկել պայքարի, տեսաուղերձում ասում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջով ու պարտադրանքով տարածքներ են հանձնվել Տավուշից՝ որևէ հիմք չունենալով դրա համար:

 

«Այսօրվա ընթացակարգը հուշում է այն մասին, որ Տավուշում տեղի ունեցածը հանցագործություն էր, հակապետական, հակասահմանադրական՝ ընդդեմ բոլոր տեսակի տրամաբանությունների: Հանձնվել են հողեր, տարածքներ, ապա նոր դրանց վերաբերյալ աշխատանքային կանոնակարգ է հաստատվել: Մինչ օրս փաստաթղթերը, որոնք ավելի մեծ արժեք ունեին, որոնք ստորագրվել են մեկ անձի կողմից, որևէ ընթացակարգ չեն անցել՝ նոյեմբերի 9-ից հետո: Բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ:

 

Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության: Մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ-ի, ՔՊ-ի և անուղղակի կերպով այն հայ մարդկանց վրա, ովքեր քվեարկել են այս կուսակցության օգտին»,-ասաց նա: