Բաքվում COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա. Սիմոնյան


Բաքվում COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա. Սիմոնյան
Հոկտեմբեր 22 11:43 2024

Բաքվում COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու ՀՀ-ին և ինչ մակարդակով ենք մասնակցում, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«COP-29-ի հրավերը և դրան մասնակցելն Ադրբեջանի միջոցառումը և մենաշնորհը չէ, դա ՄԱԿ միջոցառումն է։ Կքննարկենք, կհասկանանք՝ պե՞տք է մեր պետությանը, պետք չի՝ չենք գնա»,-ասաց Սիմոնյանը։

Լրագրողի հարցին, թե Հայաստանը չի՞ փոշմանում, որ աջակցեց, որպեսզի COP-29-ը Բաքվում անցկացվի, Սիմոնյանն արձագանքեց.
 
«Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց։ Մենք ոչ թե աջակցել ենք, այլ կարելի է ասել շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնել, որպեսզի  30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան»։