Հիմնավոր կասկած կա, որ այս գործողությունները միտված են հետագայում հերթական հակապետական զիջումներն արդարացնելուն. Մամիջանյան


Հիմնավոր կասկած կա, որ այս գործողությունները միտված են հետագայում հերթական հակապետական զիջումներն արդարացնելուն. Մամիջանյան
Հոկտեմբեր 22 11:34 2024

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի «Պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ» կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը. հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով անց են կացնում ՀՀ կառավարիչները և այն փաստը, որ ՍԴ-ն բացարձակ չվերաբերող ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջացնում, որ այս գործողություները միտված են հետագայում հերթական հակապետական զիջումների արդարացմանը ծառայելուն»,-ասաց նա։