Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազության


Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազության
Հոկտեմբեր 22 10:32 2024

Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: