Իշխանության կարգադրությամբ հանվել է, Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Սարգսյան


Իշխանության կարգադրությամբ հանվել է, Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Սարգսյան
Հոկտեմբեր 21 18:12 2024

Փաշինյան- քայլողի արձանն անօրինակա՞ն չէ տեղադրված, ինչո՞ւ դա չեք հանում, որ Կիրանցին սիրո խոստովանությունն եք հանել․ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը.

 

«Իշխանության կարգադրությամբ հանվել է, Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը

 

Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված են տվյալ բնակավայրի անգլերեն գրառումը, սրտի պատկեր, որը նշանակում է ՝ ես սիրում եմ այդ բնակավայրը։ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղից մի երիտասարդ (նրա անուն-ազգանունը հարկ չեմ համարում հրապարակել) նման երկու ցուցանակներ տեղադրել է Կիրանցում՝ սահման հանդիսացող պատի դիմաց ու Աչաջուր գյուղում։

 

Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ սիրո խոստովանություն այդ կոնստրուկցիան իշխանության կարգադրությամբ հանվել է։ Այն տեղադրվել է մոտ 15 օր առաջ, հանվել՝ անցած հինգշաբթի կամ ուրբաթ օրը ։ Պատճառաբանել են, որ այն անօրինական է տեղադրված։

 

Հանվել է նաև Աչաջուր գյուղում տեղադրվածը։ Հարց ՝ Իջևան քաղաքում ՝ եկեղեցու պատի տակ տեղադրված Նիկոլ Փաշինյան- քայլողի արձանն անօրինակա՞ն չէ տեղադրված, ինչո՞ւ դա չեք հանում, որ Կիրանցին սիրո խոստովանությունն եք հանել՝ միգուցե Ադրբեջանի պահանջով, որպեսզի Ադրբեջանի տարածք դարձած տեղանքից այդ գրառումը տեսանելի չլինի