ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց այս պահին չենք քննարկում․ Մհեր Գրիգորյան


ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց այս պահին չենք քննարկում․ Մհեր Գրիգորյան
Հոկտեմբեր 21 16:04 2024



Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, սակայն այս փուլում Երևանը չի քննարկում միավորման անդամ դառնալու հնարավորությունը:

 

Հարցին՝ հեռանկար կա՞ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու, փոխվարչապետը պատասխանեց. «Հիմա շատ բարդ է նման գնահատական տալը: ԲՐԻԿՍ-ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռեւս այնքան քննարկումներ պետք է լինեն, որ մեզ համար հասկանալի լինի, թե դա ինչ պրոցես է, կլինի այդպիսի բան, թե չի լինի, հնարավաոր է, թե ոչ»: