ՖԱՖ-ը Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ պահանջում է Մելիքբեկյանի հրաժարականը (Տեսանյութ)


ՖԱՖ-ը Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ պահանջում է Մելիքբեկյանի հրաժարականը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 21 14:11 2024

«Հե-ռա-ցի՛ր, հե-ռա-ցիր» վանկարկումներով ՖԱՖ անդամները Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ակցիա են իրականացնում պահանջելով՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Տարածված տեսանյութուին կից՝ նշվում է, որ ոչ միայն «ՖԱՖ», այլ նաև Կարմիր Արծիվներ», «Սեկտոր 18», «ԱԼՖԱ», «Սև Հովազներ», «Սաութ Վեսթ Ուլտրաս» ֆան շարժումների անդամներն են ՀՖՖ-ի դիմաց և պահանջում են հրաժարականը։

Նշենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել հայտնելով, որ հրաժարական չի տա։