Հրդեհ է բռնկվել Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում. ժամանել է մարզի ոստիկանապետը


Հրդեհ է բռնկվել Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում. ժամանել է մարզի ոստիկանապետը
Հոկտեմբեր 19 17:32 2024

Այսօր՝ հոկտեմբերի19-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ բնակավայրում գտվող նախկին ամբուլատորիայի շինությունում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։