Հայ խորհրդարանականները չեխ գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր


Հայ խորհրդարանականները չեխ գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր
Հոկտեմբեր 19 15:17 2024

Հայ խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում եւ Սենատում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հայ խորհրդարանականները կայացած հանդիպումների ընթացքում  չեխ գործընկերների հետ  քննարկել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող եւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: