Պուտինը և Փաշինյանը շփման հնարավորություն կունենան ԲՐԻԿՍ-ի շրջանակներում՝ Կազանում. ՀՀ-ում ՌԴ դեսպան


Պուտինը և Փաշինյանը շփման հնարավորություն կունենան ԲՐԻԿՍ-ի շրջանակներում՝ Կազանում. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Հոկտեմբեր 19 10:54 2024

«Հայաստանի վարչապետի կողմից գագաթնաժողովի հրավերի ընդունումն ինքնին արտացոլում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումները»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Սերգեյ Կոպիրկինը։ 

Դիվանագետը նաև նշել է, որ ռուսական կողմը կարող է օգնել Հայաստանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա Երևանում. «ԲՐԻԿՍ-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ պարտադրել կամ «ձեռքերը ոլորել» մի քանի առաջնորդների շահերը սպասարկելու համար»: