Խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվի քաղցկեղային այս կազմավորումը. Վարդան Ոսկանյան


Խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվի քաղցկեղային այս կազմավորումը. Վարդան Ոսկանյան
Հոկտեմբեր 18 22:13 2024

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսսկան վարչախումբը պաշտոնական մակարդակում փորձում է այդ անվանումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ բարբաջելով ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

Այս հանգամանքը ևս մեկ ցուցիչ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը սեփական պետություն կոչեցյալի մարդատյաց և կեղծ ինքնության առասպելը կառուցում է նաև մեր ազգային և պետական ինքնության գոյության բացառման  վրա կամ, այլ խոսքերով, ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր։

Ըստ այդմ, առնվազն աչոք և մտոք կույր է պետք լինել՝ չտեսնելու և չհասկանալու, որ, ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվում արմատավորված քաղցկեղային այս կազմավորումը, որն իր էությամբ հակամարդկային է, ծավալապաշտ, ամբարիշտ և բարբարոս»։