Միրզոյանն ու Բայրամովը Ստամբուլում պայմանավորվել են ջանքեր ներդնել՝ «Խղաղության պայմանագիրը» սեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ


Միրզոյանն ու Բայրամովը Ստամբուլում պայմանավորվել են ջանքեր ներդնել՝ «Խղաղության պայմանագիրը» սեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ
Հոկտեմբեր 18 21:17 2024

ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Ստամբուլում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ․

««3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»։