Ստամբուլում Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպում տեղի կունենա


Ստամբուլում Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպում տեղի կունենա
Հոկտեմբեր 18 19:20 2024

Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա, 1lurer.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասել է ԱԳՆ խոսնակը: