Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել


Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել
Հոկտեմբեր 18 16:01 2024
Անի համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից 26 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:
 
Միաժամանակ, Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել:
 
Հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը»,-գրել է Փաշինյանը։