ՌԴ-ի համար որքանո՞վ է ընդունելի, որ իրենց 2-րդ մայրաքաղաքը պաշտպանած հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով ֆուտբոլ են խաղում. Արցախցին՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցչին


ՌԴ-ի համար որքանո՞վ է ընդունելի, որ իրենց 2-րդ մայրաքաղաքը պաշտպանած հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով ֆուտբոլ են խաղում. Արցախցին՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցչին
Հոկտեմբեր 18 15:34 2024

Քանի որ այստեղ է նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ես ասեմ, որ Արցախում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի երկու տասնյակից ավելի հուշարձան. այս մասին «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով ԱԺ քննարկման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Եվ այն ժամանակ մենք դիմել էինք թե՛ այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների զորահրամանատարությանը, թե՛ ՌԴ մշակույթի նախարարությանը, բայց որևէ արձագանք, ցավոք, չի եղել։ Ինչքանո՞վ է ՌԴ-ի համար ընդունելի, որ իրենց երկրորդ մայրաքաղաքը պաշտպանած Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով ֆուտբոլ են խաղում։ ․․․ և զրո արձագանք։ Իսկ երբ Արևելյան Եվրոպայի երկրներում մի փոքր կարմիր ներկ են նետում, իսկույն արձագանքը լինում է կտրուկ՝ ընդհուպ պատերազմական»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։