ԱԽ քարտուղարը ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը


ԱԽ քարտուղարը ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Հոկտեմբեր 17 17:38 2024

Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Երկուստեք գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը: Քննարկել ենք նաև արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: 

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը հնարավորինս արագ կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը»: