Ֆիզիկայի ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. պետք է աջակցենք, որպեսզի մեր դպրոցներում բոլոր նմանատիպ խնդիրները բացահայտվեն. Անդրեասյան


Ֆիզիկայի ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. պետք է աջակցենք, որպեսզի մեր դպրոցներում բոլոր նմանատիպ խնդիրները բացահայտվեն. Անդրեասյան
Հոկտեմբեր 17 14:08 2024

Նախարարին կից գործում է հասարակական խորհուրդ, որի անդամները ներկայացնում են ոլորտը։ Սա մի մարմին է, որը գործում է բոլոր նախարարություններում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցչի՝ խորհրդում լինելու հանգամանքի՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը։

 

Նա ավելացրեց, որ ամեն տարի ռոտացիա է արվում և խորհրդի անդամների կազմը վերանայվում, թարմացվում է։

 

«Դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն տարածեց։ Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի մանրամասներ ստանանանք, քանի որ տեղեկություններ էինք ստանում, որ հատուկ գործողությունների ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Հիմա սպասում ենք արձագանքին, որպեսզի հասկանանք ամբողջական տեղեկատվությունը։ Ես առաջարկել եմ իրավապահ մարմինների խորհրդատվություն ու աջակցություն տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշակի գործողություններ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, քանի որ այն մեղադրանքը, որն առաջադրվում է, չափազանց լուրջ է և մենք պետք է աջակցենք, որպեսզի մեր դպրոցներում բոլոր նմանատիպ խնդիրները բացահայտվեն։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված»,-ասաց նա։