Դիմում եմ ձե՛զ, ՔՊ խմբակցության անդամնե՛ր, չեմ բացառում, որ սա կարող է լինել ձեր վերջին հնարավորությունը, դադա՛ր տվեք, ներողությո՛ւն խնդրեք


Դիմում եմ ձե՛զ, ՔՊ խմբակցության անդամնե՛ր, չեմ բացառում, որ սա կարող է լինել ձեր վերջին հնարավորությունը, դադա՛ր տվեք, ներողությո՛ւն խնդրեք
Հոկտեմբեր 17 13:58 2024

Դիմում եմ Ձե՛զ, ՔՊ խմբակցության անդամնե՛ր՝ կշեռքի նժարի մի կողմում իշխանությունից արբեցած ձեր վիճակն է, որը բացառիկ կերպով արտահայտեցիք երկու օր առաջ այս նույն վայրում, իսկ մյուս կողմում ձեր՝ հուսամ դեռ մնացած պատիվն է. այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

 

«Արդյո՞ք գիտակցում եք սա, եթե ոչ և կամ եթե ձեզ որևէ այլ եղանակով պահում են գերության մեջ, ասում եմ հստակ՝ վաղը ձեզ համար շատ ուշ է լինելու։ Պատասխանատվության ժամը հասնելու է և վստահեցնում եմ, որ այն հեռու չէ։ Չեմ բացառում, որ սա կարող է լինել ձեր վերջին հնարավորությունը։ Դադա՛ր տվեք, ներողությո՛ւն խնդրեք՝ առաջին հերթին ձեր զավակների և ընտանիքի անդամների աչքերի մեջ նայելով և պետությունը կործանողներից վերածվեք պետությունը պաշտպանողների»,-ասաց նա։