ՀՀ տարածքից որևէ մաս որևէ այլ պետության չի հանձնվում ու չի հանձնվել. վստահ եմ՝ օկուպացված տարածքներից հակառակորդը դուրս է գալու. Գեղարքունիքի մարզպետ


ՀՀ տարածքից որևէ մաս որևէ այլ պետության չի հանձնվում ու չի հանձնվել. վստահ եմ՝ օկուպացված տարածքներից հակառակորդը դուրս է գալու. Գեղարքունիքի մարզպետ
Հոկտեմբեր 17 13:39 2024

ՀՀ տարածքից որևէ մաս որևէ այլ պետության չի հանձնվում ու չի հանձնվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

«Խնդրում եմ, սրա վրա ուշադրություն դարձրեք ու մի փորձեք մեկնաբանել ձեր ուզած տարբերակով»,- ասաց նա։

 

Հարցին՝ հնարավո՞ր է սահմանազատման արդյունքում հետ գնան այն հատվածներից, որտեղ ադրբեջանական կողմն առաջխաղացում էր ունեցել՝ մարզպետն արձագանքեց. «Միանշանակ»։

 

Նա վստահ է, որ «ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածք»։

 

«Այո՛, մեր տարածքից ունենք օկուպացված տարածքներ, վստահ եմ՝ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու»,- նշեց Կարեն Սարգսյանը։