Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 17 11:58 2024

Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե օրեր առաջ տեղեկանք է կարդացել, որտեղ հետևյալ արձանագրումն է եղել՝ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիր կլինի, որը վերարտադրողական պոտենցիալի վրա էական նեգատիվ ազդեցություն կունենա։

«Մենք պետք է գիտակցենք այս խնդիրների լրջությունն ու խորությունը»,- նշեց նա։