ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին


ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին
Հոկտեմբեր 17 11:34 2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ին ասել է, որ ֆեդերացիան չի ցանկանում քննարկել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին լուրերը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- ասել է Կարապետյանը՝ «Матч ТВ»-ին։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Պետրակովն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ազգային հավաքականը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։