ԼՂ բնակիչների համար փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց ևս 1 տարով


ԼՂ բնակիչների համար փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց ևս 1 տարով
Հոկտեմբեր 17 11:22 2024

Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար փախստականի վկայականի տրամադրման ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

070 կոդով վկայականներն ու անձնագրերը, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին:

Փախստականի վկայականների ավտոմատ (առանց նորերի տպագրման) երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։