Մի՛ բրնձիր. քաղաքացիների ակցիան Անվտանգության խորհրդի գրասենյակի դիմաց


Մի՛ բրնձիր. քաղաքացիների ակցիան Անվտանգության խորհրդի գրասենյակի դիմաց
Հոկտեմբեր 16 23:48 2024

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել Անվտանգության խորհրդի գրասենյակի մոտ՝ այնտեղ բրնձի տոպրակներ տանելով, որում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նկարն է:

Նրանք ԱԽ քարտուղարի նկարով եւ մի բրնձիր գրությամբ տոպրակները թողել են ԱԽ գրասենյակի մոտ:

photo_2024-10-16_22-21-17.jpg (139 KB)

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ ՀՀ-ն պետք է հարմարվողական լինի նաեւ պարենային անվտանգության առումով, որպեսզի չենթարկվի ճնշումների: Նա նշել էր, որ օրինակ ալյուրը կարելի է փոխարինել բրնձով, ինչը տարբեր շրջանակների մոտ քննադատության էր արժանացել: