Քոչարյանը հաստատում է՝ Արփի Դավոյանի թեկնածությունը Արդարադատության նախարարի պաշտոնում մերժվել է


Քոչարյանը հաստատում է՝ Արփի Դավոյանի թեկնածությունը Արդարադատության նախարարի պաշտոնում մերժվել է
Հոկտեմբեր 16 23:23 2024

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային Հ/Ը-ի եթերում մեկնաբանել է Արդարադատության նախարարի նշանակման հարցը․

«Կառավարությունը չի կարող այդ պաշտոնը շատ երկար դատարկ պահել, դա ոնց որ կորպուսի հրամանատարը մեկ ամիս իր տեղում չլինի՝ ԶՈՒ-ում։ Վարչապետը համապատասխան խորհրդակցությունների արդյունքում պետք է գտնի այն մարդուն, ում կվստահի այդ պաշտոնը։ Դա իր լիազորությունների շրջանակում է», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն քննարկել է թեկնածությունները, բայց պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունը մերժվել է։ Երկրորդ փորձը կկատարվի․

«Առաջին անգամ որոշում կայացվեց, որ դա կին լինի, բայց հիմա այդ պահանջը հանվել է։ Թեկնածուն պետք է լինի ՔՊ կուսակցության ներկայացուցիչ։ Քանի որ սա քաղաքական նշանակում է, նա կարող է իրավաբան չլինել», - մանրամասնել է Քոչարյանը։