Դանակահարություն՝ ավտոլվացման կետում. վիրավորի վիճակը ծանր է


Դանակահարություն՝ ավտոլվացման կետում. վիրավորի վիճակը ծանր է
Հոկտեմբեր 15 20:57 2024

Վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանի ավտոլվացման կետերից մեկում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար:

Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ-ն է: Միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ-ին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սուրեն Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: