Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին


Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին
Հոկտեմբեր 11 17:19 2024

Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ արձագանքելով իր՝ իբր ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։

«Լսե՞լ եք, ասում են՝ ֆեյսբուքներում լուրեր են տարածվել, որ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է ու հատուկ Գերմանիայից էլ բժիշկներ են հրավիրել։ Մալադեց։ Ես լավ եմ, առողջությունս էլ լավ է, աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն եմ ցանկանում, 5 րոպեից էլ իմ հաղորդումը կսկսի:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար։ Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, սիրելի հայեր ջան»,- ասել է նա։