Արարատում կրակnցներ են եղել


Արարատում կրակnցներ են եղել
Հոկտեմբեր 11 15:56 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորիկ Մ․-ին՝ իր մոտ եղած որսորդական հրացանով և թվով 6 հատ կրակված փամփուշտներով հանդերձ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։35-ի սահմաններում, Նորիկ Մ․-ն ալկոհոլ օգտագործած վիճակում իր անվամբ գրանցված «ՄՌ-27Մ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով իրենց փողոցում, իր տան դիմացի հատվածից 6 անգամ կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կամզվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: